«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է Հայաստանում սոցփաթեթի շահառու շուրջ 147,500 քաղաքացու համար տրամադրվող ծառայություններն ավելացնել։
Ըստ այդմ՝ սոցփաթեթի համար հատկացվող միջոցները կուղղվեն նաև մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար սահմանված վճարի, ինչպես նաև պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարմանը։
📍 Տեղեկացնենք, որ սոցփաթեթի շահառու են հանդիսանում ոչ միայն պետական կառավարման համակարգի աշխատողները, այլ նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների, գրադարանների, թանգարանների, համերգային կազմակերպությունների, թատրոնների և մի շարք այլ կազմակերպությունների աշխատողներ: Հարկ է նշել, որ սոցփաթեթի շահառու չեն հանդիսանում քաղաքական, պետական վարչական պաշտոն զբաղեցնող և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք:
ℹ Հիշեցնենք, որ սոցիալական փաթեթի միջոցները հնարավոր է ուղղել նաև շահառուի՝ Հայաստանում և Արցախում հանգստի կազմակերպմանը, հիփոթեքային վարկի ամսական վճարի, ուսման վճարի մարմանն ու սոցփաթեթի շահառուի առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթի և (կամ) սոցփաթեթի շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության նվազագույն բազային փաթեթի ձեռքբերմանը։
Կարդացեք նաև
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն