Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հիմա այդ ընտրատարածքից ընտրված 15-20 պատգամավորներ ինձ փորձում եք համոզել, որ դուք ներկայացնում եք այդ շրջա՞նը». Հովհաննես Իգիթյան

Ապրիլ 01,2021 16:51

«Ժամանակին ընդդիմադիրները այնքան հիմնավորումներ են ներկայացրել՝ համամասնական ընտրակարգի անցնելու հետ կապված, որ կարելի է այդ հիմնավորումներով դոկտորական ատենախոսություն գրել»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Գեւորգ Պապոյանը՝ վստահեցնելով, որ այս փոփոխություններից հետո տեղական իշխանիկները չեն կարող հայտնվել խորհրդարանում:

«Իմ քայլից» Հովհաննես Իգիթյանն ասաց. «Ես երկու անգամ ընտրվել եմ մաժորիտար համակարգով, այն ժամանակ մեծամասնական չէինք ասում: Դա 90 եւ 95 թթ-ին էր ու այն ժամանակ պատգամավոր ընտրվում էր նա, ով հավաքում էր 50+1% -ից ավելի ձայն: Այն ժամանակ գոնե ես կարող էի ասել, որ ես ներկայացնում եմ շրջանը, որովհետեւ մնացած բոլոր 11 թեկնածուներն ինձնից քիչ են հավաքել: Հիմա ի՞նչ ունենք այսօր, ուզում եմ այդ մանիպուլյացիան չկրկնեն ամեն անգամ, որ ռեյտինգային պատգամավորը ներկայացնում է շրջանը: Ռեյտինգային պատգամավորները թող ներեն ինձ: Ժողովուրդ, մի կուսակցություն ներկայացնում էր 10 հոգի, կուսակցության ներկայացուցիչները նույնիսկ իրար դեմ էին դուրս գալիս: Հիմա այդ ընտրատարածքից ընտրված 15-20 պատգամավորներ ինձ փորձում եք համոզել, որ դուք ներկայացնում եք այդ շրջա՞նը: Նույն կուսակցությունից տարբեր մտքեր հնչեցրած պատգամավորները չեն կարող հիմա ներկայացնել շրջանը: Եթե մենք ուզում ենք իրոք շրջանը ներկայացնել, հիմա դրա ժամանակը չէ, բայց աշխարհը երկու ձեւ է ընտրել՝ առաջինը սենատն է, երկրորդը՝ պալատը, որը ներկայացնում է շրջանները կամ պետք է ուժեղացնել ինքնակառավարումը»:

Թագուհի Թովմասյանը համաձայնեց, որ ռեյտինգային ընտրակարգը քաղաքական պայքարի ընտրակարգ չ, անձերի, միջանձնային հարաբերությունների պայքար է, որ հաճախ վերածվում է «ռազբորկաների»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930