Լրահոս
Օրվա լրահոսը

«Որպես լավ տղա հո չե՞ն ընտրելու քեզ, քեզ ընտրելու են՝ որպես կուսակցության անդամ». Սերգեյ Բագրատյան

Ապրիլ 01,2021 16:26

«2017-ին, երբ ՀՀԿ-ն ուներ մեծամասնություն, առաջարկեց այս փոփոխություններն անել: Ձեւավորեց հանձնաժողով, ես հանձնաժողովի կազմում էի: Այս հարցում կոնսենսուս եղել է դեռեւս 2017-ին: Համաձայն են եղել փակ համամասնական ընտրակարգին բոլոր քաղաքական ուժերը՝ ե՛ւ խորհրդարանական, ե՛ արտախորհրդարանական: Որ ասում են՝ մենք տեղյակ չենք եղել՝ չկա նման բան: Բոլոր ընտրախախտումները, որ եղել են, այդ չարիքը եղել է մեծամասնական ընտրակարգից: Սա մեր դժբախտությունն է եղել տարիներ շարունակ»,- այսօր ԱԺ-ում իր ելույթում ասաց պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Հիշեցնենք, որ այսօր արտահերթ նիստում քննարկվեց եւ առաջին ընթերցմամբ ընդունվեց «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը:

Ըստ Բագրատյանի, այս փոփոխություններն անելով՝ քաղաքական ընտրություն է լինելու. «Ոչ թե կգնանք գյուղում կասենք՝ կամուրջը կվերանորոգենք գյուղում, դպրոցը, ասֆալտը եւ այլն: Կուսակցության գաղափարախոսությունը պետք է գնա անհա՞տը ներկայացնի: Որպես լավ տղա հո չե՞ն ընտրելու քեզ, քեզ ընտրելու են՝ որպես կուսակցության անդամ, որպես այդ գաղափարախոսությունը կրողի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930