«Մեր նախընտրական շտաբը դեռ չի կազմավորվել, բայց մեծ հաշվով նորություն դժվար թե ունենանք։ Ենթադրում եմ, որ Դավիթ Խաժակյանը կղեկավարի ընտրական շտաբը»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե հունիսին սպասվող ընտրություններին ընդառաջ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական շտաբը ձեւավորվա՞ծ է, թե՞ ոչ՝ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Ինչ վերաբերում է նախընտրական ցուցակին, նա նշեց, որ հիմա անլուրջ է ցուցակ գրելը, դեռ վաղ է․ «Շատ թեկնածուների հետ հանդիպումներ են լինում, բայց ցուցակ գրել՝ ոչ»։
Մարուքյանը նաեւ հայտնեց՝ ընտրություններին դաշինքով գնալու որոշում չունեն։
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ընտրություններից հետո հնարավո՞ր է կոալիցիա կազմեն Նիկոլ Փաշինյանի կամ Ռոբերտ Քոչարյանի հետ։ «Ոչ, բացառում եմ։ Նույնն էլ բացառում ենք Ռոբերտ Քոչարյանի պարագայում»,-ասաց Մարուքյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ