Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա անում են, որ վաղը մյուս օրը Ստեփանակերտը հանձնեն՝ որեւէ մեկը դուրս չգա իրենց խմբակցությունից»․ Մարուքյան

Ապրիլ 01,2021 16:05

«Ի՞նչ է անում իշխանությունը։ Իշխանությունը տեսավ, որ Շուշին հանձնելուց հետո իրենց խմբակցությունից հինգ պատգամավոր դուրս եկավ, մեծ մասը՝ վարկանիշային ընտրակարգով ընտրվածներ, որոնք ունեն շրջապատ, հարգանք, ու մարդկանց աչքերի մեջ նայելու խնդիր ունեն։ Իսկ հիմա բերում են ընտրակարգ, որով ժողովուրդն ընտրում է ցուցակի առաջին համարին՝ վարչապետին, նա էլ նշանակում է պատգամավորներին՝ իր դասընկերներին, ընկերներին, իր մոտ աշխատած լրագրողներին»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով «Իմ քայլի» հեղինակած ու այսօր լիագումար նիստում քննարկվող՝ ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Մինչդեռ սահմանադրական իրավունքի համատեքստում պետք է ընտրեինք խորհրդարան, իսկ խորհրդարանը՝ վարչապետ։ Սա անում են, որ վաղը մյուս օրը Ստեփանակերտը հանձնեն՝ որեւէ մեկը դուրս չգա իրենց խմբակցությունից, որ լուռ նայեն իմաստուն առաջնորդի դեմքին»,-հավելեց Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով՝ «Իմ քայլը» հիմա քննադատում է այն ընտրակարգը՝ վարկանիշայինը, որով հենց իրենք են ընտրվել ժամանակին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930