Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մահերի՝ «AstraZeneca» պատվաստանյութի ներարկման հետ կապը դեռ պետք է ապացուցվի»․ Նարեկ Զեյնալյան

Ապրիլ 01,2021 15:47

«Որքան գիտեմ՝ հինգ մահվան դեպք է գրանցվել, այն էլ՝ պատվաստանյութի հետ ուղիղ կապն ապացուցված չէ այս պահին։ Որեւէ պատվաստանյութ չի կարող զերծ լինել կողմնակի ազդեցությունից»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է ՀՀ ներկրվել կորոնավիրուսի դեմ «AstraZeneca» տեսակի պատվաստանյութը, եթե դրանից մահեր են գրանցվում, իսկ եվրոպական մի շարք երկրներ հրաժարվել են այն կիրառել՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։

Նա շեշտեց․ «Բոլոր պատվաստանյութերն էլ ունեն որոշ կողմնակի ազդեցություններ, եւ մահերի՝ պատվաստանյութի ներարկման հետ կապը դեռ պետք է ապացուցվի։ Մի քանի երկիրը հրաժարվել է այն ներարկել մինչեւ 55 տարեկան անձանց, սակայն մինչեւ 55-ից բարձր տարիքի անձինք պատվաստվում են։ Վստահեցնում եմ, որ ՀՀ-ն առաջիկայում այլ արտադրողներից եւս պատվաստանյութ ձեռք կբերի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930