«Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանից լրագրողներն այսօր հետաքրքրվեցին կառավարության որոշման մասին առ այն, որ պաշտոնյաներն ու նրանց ընտանիքի անդամները սոցփաթեթի շրջանակում հնարավորություն կունենան անվճար օգտվել լողավազաններից ու մարզասրահներից:
«Պաշտոնյայի կնոջ կամ երեխայի՝ մարզասրահ այցելելն ինչպե՞ս է նպաստելու նրա աշխատունակության բարձրացման վրա»,-հարցրին Զեյնալյանին։
Նա պատասխանեց․ «Դա բյուջեի վրա ազդեցություն չի ունենալու, որովհետեւ սոցփաթեթի շրջանակում է հնարավորություն տալու բնակչությանն առողջ ապրելակերպի մղելու։ Դա կլինի հնարավորություն։ Օրենքով սոցփաթեթը հնարավոր է ծախսել չորս ուղղությամբ, եւ ավելացել է եւս մեկ ուղղության, ուստի որեւէ խնդրահարույց բան չեմ տեսնում։ Սոցփաթեթի գումարը չի կորում, դա նստում է հաշվեհամարին, դա անձի գումարն է»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ