Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե կարիք լինի կանգնեցնելու ընտրական գործընթացը, գուցե եւ այդ քայլին գնանք»․ պատգամավորը՝ կորոնավիրուսի տարածման մասին

Ապրիլ 01,2021 15:20

«Պատվաստանյութն արդեն ձեռք է բերվել, ռիսկային խմբերի անձինք արդեն հերթագրվում են։ Պահելով կանոնները, կարծում եմ, խնդիր չենք ունենա քարոզարշավի ժամանակ»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե կորոնավիրուսով վարակման թվերի աճի պայմաններում իշխանությունն ինչպե՞ս է պատկերացնում քարոզարշավի անցկացումը՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։

Նկատառմանն ի պատասխան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ մարզային այցերով քարոզարշավ է անում՝ առանց հակահամաճարակային կանոնները պահելու, Զեյնալյանը նշեց․ «Դա քարոզարշավ չէ, դրանք նրա մարզային այցերն են»։

Զեյնալյանի խոսքով՝ կորոնավիրուսի թվերը սկսել են աճել դեռեւս մեկ ամիս առաջ, եւ դա պայմանավորված չի վարչապետի այցերով․ «Արվում է առավելագույնը, որպեսզի կառավարելի լինի կորոնավիրուսի տարածումը»։

Նարեկ Զեյնալյանը շեշտեց՝ այս պահին մտավախություն չկա․ «Եթե լինի իրավիճակ, որ կարիք լինի կանգնեցնելու ընտրական գործընթացը, գուցե եւ այդ քայլին գնանք, բայց այս պահին մտավախություն չկա, կանխատեսումներ չենք անում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930