Լրահոս
Օրվա լրահոսը

Այո «AstraZeneca» պատվաստանյութը Հայաստանում էլ կիրառվելու է. առողջապահության նախարար

Ապրիլ 01,2021 15:06

Կայացվել է որոշում, որ «AstraZeneca» պատվաստանյութը Հայաստանում շարունակելու է կիրառվել: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ ուշադրությամբ հետեւում են COVID-19 վարակի դեմ պատվաստանյութերի միջազգային եզրակացություններին:

«Մենք ուշադրությամբ հետեւում ենք բոլոր այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում «AstraZeneca»-ի եւ մյուս բոլոր պատվաստանյութերի հետ կապված: Այո, մենք այն ներմուծելու ենք, որոշումն այդպիսին է»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով, ՀՀ-ի պաշտոնատար անձանց մեջ կան մարդիկ, որոնք գտնվում են խոցելի խմբում եւ պատվաստվել են. «Պաշտոնատար անձինք, որոնք կցանկանան հրապարակել իրենց պատվաստման ընթացքը եւ այլ տեղեկություններ կհրապարակեն, բայց շատ երկրներում հանրային դեմքերը փորձում են ի աջակցություն պատվաստման գործընթացի` հանրայնացնել իրենց պատվաստվելը, բայց բժշկական գաղտնիքն այլ անձանց կողմից չի կարող հրապարակվել: Խոցելի խմբում են՝ քրոնիկական հիվանդություն ունեցող անձինք, մեծահասակները, եւ նորմալ է՝ կան պաշտոնատար մարդիկ, որոնք այդ խոցելի խմբերում են»:

Անահիտ Ավանեսյանը նաեւ անդրադարձավ զոհված զինծառայողների փորձանմուշների գործընթացին՝ նշելով, որ վերջին 2-3 շաբաթների ընթացքում ՌԴ-ի, Հոլանդիայի մասնագետների հետ համատեղ իրականացնում են այդ բարդ փորձանմուշների քննությունը. «Մեկ օրինակ բերեմ՝ մի նմուշը 7-րդ անգամից, որոշակի մշակում անցնելուց հետո հնարավոր եղավ նույնականացնել»,-ասաց Անահիտ Ավանեսյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930