Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է ուժ գտնենք նորից ապրելու և գործենք այնպես, որ արժանի լինենք մեր հերոսների սխրանքներին». Արագածոտնի մարզպետը պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին է հանձնել հետմահու շնորհված պետական պարգևները

Ապրիլ 01,2021 14:45

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Արագածոտնի մարզի զինվորական կոմիսարիատի և ՏԻՄ-երի ներկայացուցիչների ուղեկցությամբ, Արցախյան պատերազմում անմահացած զինծառայողների ընտանիքներին է հանձնել հետմահու շնորհված պետական պարգևները:


2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով են պարգևատրվել՝

Արմեն Դավիթի Կարապետյանը /Ապարան համայնքի Շենավան բնակավայր/

Սևակ Արթուրի Ալեքսանյանը /Ապարան համայնքի Արագած բնակավայր/

Աբրահամ Հովսեփի Կարապետյանը /Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ բնակավայր/

Հակոբ Արթուրի Քարտաշյանը /Արագածավան համայնքի Արագածավան բնակավայր/

Դավիթ Աթիկի Ավոյանը /Զարինջա համայնք/

Վարդգես Սեդրակի Ղազարյանը /Զովասար համայնք/

Պողոս Բաղդասարի Բաղդասարյանը /Կաթնաղբյուր համայնք/

Սասուն Տիգրանի Հայրապետյանը /Ներքին Բազմաբերդ համայնք/

Ռոման Արմենի Փոթոյանը /Աղձք համայնք/

Ներսես Արթուրիկի Ներսիսյանը /Ոսկեհատ համայնք/

Սերգեյ Վարդանի Իսկանդարյանը /Օշական համայնք/

Ռոբերտ Վարազդատի Բարսեղյանը /Աշտարակ համայնք/

Գևորգ Սարգսի Նազարյանը /Աշտարակ համայնք/

Զինծառայողների հարազատների հետ զրույցում մարզպետ Դավիթ Գևորգյանը բարձր գնահատելով հերոսների անմնացորդ նվիրումը հայրենիքի պաշտպանությանը՝ իր զորակցությունն է հայտնել հերոսների ընտանիքներին և ասել.

– Բնության մեջ չկա ու չի կարող լինել ավելի մեծ ցավ, քան զավակի կորուստն է: Ձեր կորստի վիշտը բոլորինս է և դուք ոչ մի պարագայում մենակ չեք լինելու: Ես անձամբ՝ թե՛ ի պաշտոնե, թե՛ որպես մարդ, ցանկացած հարցում մշտապես ձեր կողքին եմ լինելու: Պետք է յուրաքանչյուրս մեր մեջ ուժ գտնենք նորից ապրելու և ապրենք ու գործենք այնպես, որ արժանի լինենք մեր հերոսների սխրանքներին:
Հավերժ փառք ու խոնարհում:

Հ.Գ. Մարզպետի այցերը մարզի զոհված հերոսների ընտանիքներին կլինի շարունակական:

Արագածոտնի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930