Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ: Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում է, որ ընդհանուր առմամբ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը: Կողմերը գոհունակությամբ նշել են, որ իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է, հրադադարի ռեժիմը պահպանվում է:
Հաշվի առնելով Բաքվում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի բանակցությունները՝ քննարկվել է Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների կարգավորման աշխատանքների ընթացքը: Այդ համատեքստում դրական գնահատական է տրվել երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ գործող աշխատանքային խմբին:
Քննարկվել են նաև երկկողմ օրակարգի արդիական հարցեր:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ