Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

2-3 օր երկրում լարված իրավիճակ էր, կային հոսպիտալացման սպասող քաղաքացիներ. Անահիտ Ավանեսյան

Ապրիլ 01,2021 14:09

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ մոտ 2-3 օր մեր երկրում բավական լարված իրավիճակ էր, կային հոսպիտալացման սպասող քաղաքացիներ, որոնք ստիպված էին սպասել մի քանի ժամից մինչեւ մեկ օր: Սակայն այս պահին էլ կորոնավիրուսային վարակով փոքր թվով քաղաքացիներ դեռ սպասում են հոսպիտալացման:

Ըստ նրա հոսպիտալացման կարիք ունեցող պացիենտները հիմնականում հենց հիվանդանոցային բուժման եւ թթվածնի կարիք ունեն:

Նախարարն ասաց, որ փոխնախարար Գեւորգ Սիմոնյանի հրապարակած նկարը՝ համալիրում տեղակայված մահճակալներով, հին լուսանկար է:

Տիկին Ավանեսյանի խոսքով, այս շաբաթվա ընթացքում մոտ 300 լրացուցիչ մահճակալ է ներդրվել, բայց պետք է հաշվի առնել, որ մահճակալների ֆոնդն անվերջ չէ:

Ասաց, որ թթվածնային սարքերի քանակն այս պահի դրությամբ բավարար է. «Վերջին տարվա ընթացքում 15 լրացուցիչ թթվածնային կայան ենք գնել եւ այլ սարքավորումներ՝ մոտ 3000 մահճակալի հագեցվածություն ենք ապահովել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930