Aravot.am-ը ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ինչու Կառավարության կողմից առաջադրված՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամները ներկա չեն նիստին, երբ կարեւոր հարցեր են քննարկվելու, ներկայացվելու է նաեւ ԵՊՀ հաշվետվությունը:
Արմեն Խաչատրյանն ասաց, որ լիազոր մարմինը ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն է, եւ ճիշտ կլինի, որ նախարարությունն էլ այդ հարցին պատասխանի: Նաեւ խոստացավ ինչ-որ բան ճշտելու դեպքում ավելի ուշ պատասխանել:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը Aravot.am-ին սկզբում ասաց, որ գնում են հարցի հետքերով, որպեսզի պարզեն պատճառը: Հիշեցրինք, որ բացակայողների թվում են ԿԳՄՍ երկու փոխնախարարները, Գիտպետկոմի նախագահը, նախարարի խորհրդականը:
Քիչ անց էլ նախարարի մամուլի քարտուղարը հետեւյալ պատասխանը տվեց. «ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում ԿԳՄՍ նախարարության կողմից առաջադրված անդամները իրենք են որոշում իրենց մասնակցությունը խորհրդի աշխատանքներին»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ