«Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների հարցն է քննարկվում ԱԺ արտահերթ նիստում:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն իր ելույթում ասաց, որ այս փոփոխությունների հարցը դեռեւս 2019-ի ամռանից քննարկվում է, այսինքն, ընդդիմադիրների քննադատությունը, որ խաղի կանոն են փոխում, ճիշտ չէ. «2020-ի ամռանը ՏԻՄ ընտրությունների հետ կապված կարեւոր փաթեթ ընդունվեց ԸՕ-ում: Այս ընթացքում խորհրդակցություններ ունենալով խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերի, ՀԿ-ների, մասնագիտացված կառույցների, նախագահի հետ՝ եկանք այն եզրակացության, որ որպեսզի «Ընտրական օրենսգիրքն» ավելի չբարդացնի ընտրությունների ընթացքը, որոշում կայացվեց այս փոքր փաթեթով միայն փոփոխություն կատարել համամասնական ընտրակարգի վերաբերյալ եւ կորոնավիրուսի հետ կապված անհրաժեշտ փոփոխություններ ձեռնարկել: Սա չի նշանակում հրաժարում ամբողջ ԸՕ-ից, առաջիկայում քննարկելու ենք համապարփակ փաթեթը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ