Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցվածների 40%-ը կողմ է եղել Ընտրական օրենսգրքը փոխել, 44%-ը՝ համամասնական ընտրակարգի անցնել. Արդարադատության փոխնախարար

Ապրիլ 01,2021 13:25

«Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների հարցն է քննարկվում ԱԺ արտահերթ նիստում:

Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը, խոսելով հանրային պահանջի մասին՝ այս փոփոխություններն անելու, վկայակոչեց Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից անցկացված հանրային հարցման տվյալները, ըստ որի, հարցվածների 40%-ը դրական է արտահայտվել՝ փոխելու այն: Հարցին՝ միայն կուսակցության օգտի՞ն պետք է քվեարկել՝ ընտրողների 22% -ը միանշանակ կողմ է եղել, 22%-ը՝ մասամբ, այսինքն՝ ընդհանուր առմամբ, 44 տոկոսը կողմ է արտահայտվել: Փոխնախարարը եզրակացրեց, որ կա հանրային պահանջ բացի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուց այն անցկացնել համամասնական պարզ ընտրակարգով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930