Ռեստորանների Հայկական Միությունը իր գոհունակությունն է արտահայտում ՊԵԿ-ի արագ արձագանքի առնչությամբ, ինչը համագործակցության ոգու դրսևորման օրինակ է։
Միության անդամ կազմակերպությունները երբեք չեն խուսափել ստուգումներից և մեծ ջանք են ներդրել ոլորտի բիզնես թափանցիկությունն ապահովելու ուղղությամբ, ինչն, ընդհանուր առմամբ, հաջողվել է:
Միաժամանակ, միշտ պատրաստակամ ենք եղել պետության հետ համագործակցության՝ ոլորտում եղած խնդիրները լուծելու, երկուստեք արձանագրվող թերությունները ուղղելու նպատակով։
Հանրային սննդի ոլորտը պետությանը պատուհասած համաճարակի և աղետալի պատերազմի ընթացքում և դրանից հետո՝ ցայսօր, շարունակել է բարեխղճորեն կատարել իր պարտավորությունները:
Կարդացեք նաև
Ընդգծելով նաև այն փաստը, որ ոլորտը փորձում է հաղթահարելով ճգնաժամը, որոշակի տնտեսական աշխուժություն ապահովել երկրում, առաջարկում ենք կոշտ վարչարարության փոխարեն առկա խնդիրների կամ ռիսկերի դեպքում կիրառել նախազգուշական և կանխարգելիչ գործողություններ, ինչը և կլինի պետություն-մասնավոր համագործակցության լավ օրինակ:
Ռեստորանների Հայկական Միություն