«Բնականաբար, հասկանում եմ ձեր հետաքրքրության շարժառիթը, ուստի առանց ձեր հարցը լսելու՝ անդրադառնամ այդ թեմային։ Սասուն Միքայելյանի, Թագուհի Թովմասյանի եւ շատ հայրենակիցների անհանգստության հետ կապված ասեմ, որ այդ հայտնի հարցազրույցում ես Քարվաճառի հարցին անդրադարձել եմ այն օրերին, նաեւ այսօր տիրող աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր իր՝ «Քարվաճառը մերը չէր» աղմկոտ հայտարարությունն այսպես պարզաբանեց «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Եվ որեւէ մեկը չի կարող իմ խոսքի մեջ գտնել նշույլ անգամ, որը կարող է տանել այն մտքին, թե ես կասկածի տակ եմ դնում Քարվաճառի հայկական լինելը»,-հավելեց Հովիկ Աղազարյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ