Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պատերազմին մասնակցած 1373 ուսանողի ուսման վարձն արդեն փոխհատուցվել է. ԿԳՄՍ նախարար

Ապրիլ 01,2021 13:08

Կփոխհատուցվեն Արցախյան վերջին պատերազմին մասնակցած 2840 շահառու ուսանողների ուսման վարձերը։ Այսպիսի որոշում կայացրեց կառավարությունն իր այսօրվա նիստում:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասաց. «Կվճարվի 590 միլիոն դրամ։ Այստեղ ներառված են ինչպես բուհերի, այնպես էլ՝ քոլեջների շահառուները։ Գումարը բաշխված է հետեւյալ կերպ՝ մոտ 82 տոկոսը պետական բուհերն ու քոլեջներն են, 18 տոկոսը՝ ոչ պետականները»:

Նրա խոսքով, այսօրվա դրությամբ պատերազմի մասնակից շահառուների համար արդեն իսկ փոխհատուցվել է, ընդհանուր առմամբ, 205 միլիոն դրամ: Նախարարի տվյալով, շահառուների թիվը եղել է 1373:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այս ծրագրով հնարավոր շահառուների թիվը 7000 է. «Ֆինանսավորումը կշարունակվի այնքան, մինչեւ բոլոր 7000 շահառուների մեկ կիսամյակի ուսման վարձը փոխհատուցվի»։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930