ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը
Երեկ՝ 2021թ. մարտի 31-ին, կյանքից հեռացավ Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը։ Վստահաբար կարիք չկա ներկայացնելու Արցախյան պատերազմի ընթացքում, ինչպես նաև հետագայում մեր հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում Կոմանդոսի գործած սխրանքներն ու հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունները։
Ըստ այդմ, վարչապետին առաջարկել եմ Հանրապետության նախագահին դիմել միջնորդությամբ՝ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանին հայրենիքի պաշտպանության, Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար շնորհելու Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչումը՝ հետմահու պարգևատրելով նրան Հայրենիքի շքանշանով։
Կարդացեք նաև