Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա անհարգալից վերաբերմունք է Երեւանի պետական համալսարանի հանդեպ». Գեւորգ Էմին-Տերյան

Ապրիլ 01,2021 12:16
eph

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում ընթանում է մար բուհի հոգաբարձուների խորհրդի նիստը, սակայն ինչպես Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության հարցերի բաժնի ղեկավար Գեւորգ Էմին-Տերյանը, նիստին ներկա է ընդամենը 14 հոգի, իսկ ՀՀ Կառավարության եւ ԿԳՄՍ ներկայացուցիչները բացակայում են, մինչդեռ ԵՊՀ հաշվետվությունը պետք է հաստատվեր: «Սա անհարգալից վերաբերմունք է Երեւանի պետական համալսարանի հանդեպ»,-ասաց Գեւորգ Էմին Տերյանը:

Հիշեցնենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է 32 անդամից: Այդ կազմում են ԿԳՄՍ փոխնախարարներ Ժաննա Անդրեասյանը, Արթուր Մարտիրոսյանը,ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորյա Պողոսյանը, ԱԳ արտգործնախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը, ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախարար Սարգիս Հայոցյանը եւ այլք:

ԵՊՀ երկրորդ գումարման հոգաբարձուների խորհրդի թիվ 4 նիստում ընդգրկված են հետևյալ հարցերը.

1.2019-2020 ուստարում «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության ներկայացում և 2016-2020 թթ. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի զարգացման ռազմավարական ծրագրով 2019-2020 ուստարում նախատեսված աշխատանքների կատարողականի հաստատում:

2.«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարման հաստատում:

3. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի ընտրության՝ հայտարարված մրցութային գործընթացի վերաբերյալ որոշման կայացում:

4. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցութային գործընթացի կազմակերպում:

5. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենի ընտրության՝ հայտարարված մրցութային գործընթացի վերաբերյալ որոշման կայացում:

6. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցութային գործընթացի կազմակերպում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930