Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում գործունեություն իրականացրած 521 հարկ վճարող ազատվել է հարկային և այլ պարտադիր վճարների գծով չվճարված պարտավորությունների կատարումից

Ապրիլ 01,2021 12:12

ԱՀ կառավարության 2021թ. մարտի 23-ի N 244-Ա որոշմամբ հաստատվել է «Պատերազմական գործողությունների հետևանքով բացառապես Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի գործունեություն իրականացրած` հարկային և այլ պարտադիր վճարների գծով չվճարված պարտավորությունների կատարումից ազատվող առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ցանկը»:

Ցանկում ընդգրկված են 521 հարկ վճարողներ, որոնք ազատվել են հարկային և այլ պարտադիր վճարների գծով չվճարված` 196,961.3 հազար դրամ գումարի չափով պարտավորությունների կատարումից:

Ցանկին մանրամասն կարող եք ծանոթանալ՝ այցելելով կայքէջի «Հրապարակվող տեղեկություններ» բաժինը:

Արցախի Հանրապետության պետեկամուտների կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930