Ստեփանակերտում գործող ռուս խաղաղապահների մարդասիրական արձագանքման կենտրոնին անհետ կորածների վերաբերյալ դիմել է ավելի քան 3500 քաղաքացի, մոտ 800 զանգ ստացել է կենտրոնում բացված «թեժ գիծը»:
Անհետ կորածների որոնողական աշխատանքներն իրականացնում են ռուս խաղաղապահները Կարմիր Խաչի Միջազգային Կազմակերպության, հայկական և ադրբեջանական կողմերի հետ գործակցությամբ:
Բացի այդ, Կենտրոնը զբաղվում է հումանիտար բեռի բաշխման աշխատանքներով: Նախօրեին Ստեփանակերտի բազմազավակ ընտանիքներին և հարկադիր տեղահանվածներին է փոխանցվել ռուսական բարեգործական կազմակերպությունների ուղարկած ավելի քան 650 կգ օգնություն:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ