Լրահոս
Օրվա լրահոսը

Ես ուզում եմ ԱԺ ամբիոնից հայտարարել, որ Քարվաճառը մերն է, Դադիվանքը մերն է. Թագուհի Թովմասյան

Ապրիլ 01,2021 11:47

Այսօր ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին պատգամավորները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեցին գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի՝ լեգենդար Կոմանդոսի հիշատակը:

Հետո արդեն քննարկվեց օրակարգային հարցը՝ Սերգեյ Բագրատյանի, Արման Բաբաջանյանի, Վահագն Հովակիմյանի եւ Համազասպ Դանիելյանի ներկայացրած «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների հարցը:

ԲՀԿ-ն բոյկոտել է նիստը:

«Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանը ելույթի համար գրանցվեց, մոտեցավ ամբիոնին, բայց խոսեց իմքայլական Հովիկ Աղազարյանի հայտարարության մասին, որը փոթորկել է համացանցը: Նա ասել էր, որ «Քարվաճառը մերը չէ, կա՞ Հայաստանում ինչ-որ մեկը, որ կասկածում է այդ հարցում, Հայաստանում կա՞ ինչ-որ մեկը այդքան դուխով, որ ամբողջ աշխարհին ասի՝ Քարվաճառը մերն է եղել»:

Թագուհի Թովմասյանն էլ ԱԺ ամբիոնից ցույց տվեց «դուխը». «Պարոն Աղազարյան ջան, ամենաքիչը ձեզանից էի սպասում այդ հայտարարությունը: Ես ուզում եմ ԱԺ ամբիոնից հայտարարել, որ Քարվաճառը մերն է, Դադիվանքը մերն է: Խնդրում եմ, մոտեցեք ամբիոնին եւ ասեք, որ սխալմունք է եղել, ասեք, էլի լրագրողներն են, բայց որեւէ կերպ այս հայտարարությունը չմնա անպատասխան: Մենք մենակ մեր լսարանի համար չենք խոսում, ինչ-որ մարդկանց ինչ-որ բան ապացուցելու համար չենք խոսում: Մենք գործ ունենք շատ ավելի լայն շրջանակների հետ: Այդ դժգոհությունը հասել էր ընդհուպ Արցախ, մարդիկ հետեւություններ էին անում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930