Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խումբն ունեցել է զրոյական արդյունք. Ալիև

Ապրիլ 01,2021 11:19

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործում ունեցել է զրոյական արդյունք, հաղորդում է minval.az-ը:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992թ. այդ հարցի լուծման համար և 28 տարի աշխատել է անարդյունք: Մինսկի խմբի աշխատանքը եղել է զրոյական: Մինսկի խմբի համանախագահները աշխարհի առաջատար երկրներ են, միջուկային տերություններ և ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ: Իհարկե, եթե Հայաստանի վրա լուրջ ճնշում լիներ, և Ադրբեջանի պահանջները հաշվի առնելով՝ պատժամիջոցներ սահմանվեին, հարցը կարող էր լուծվել խաղաղ ճանապարհով»,- ասել է Ալիևը Թյուրքական պետությունների համագործակցության խորհրդի նիստում:

Ալիևի խոսքով՝ դա տեղի չի ունեցել, ընդհակառակը, քայլեր են ձեռնարկվել հարցը սառեցնելու ուղղությամբ:

«Փաստացի, Հայաստանը հրաժարվել է բանակցություններից: Եթե նախորդ տարիներին կար բանակցությունների իմիտացիա, ապա վերջին երկու-երեք տարիներին բաց և ցուցադրական հայտարարվում էր, որ Ադրբեջանին չեն վերադարձվելու ադրբեջանական 5 տարածքները: Բացի այդ, Հայաստանի ղեկավարության անպատասխանատու և սադրիչ գործողությունները բանակցությունները դարձրին գործնականում անիմաստ: Երկու տարի առաջ Հայաստանի առաջնորդն ասաց, որ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ»: Իհարկե, մենք պատասխանեցինք դրան, և ամենալուրջ պատասխանը տրվեց մարտի դաշտում: Սակայն դա ինքնին արդեն խոսում է այն մասին, որ Հայաստանի ղեկավարությունը հարցը համարում էր լուծված և չէր ցանկանում վերադարձնել հողերը»,- ասել է Ալիևը:

Նա նաև նշել է, որ պատերազմի առաջին օրվանից մեծ աջակցություն է ստացել եղբայրական Թուրքիայից:

«Այդ քաղաքական և բարոյական աջակցությունը մեծ նշանակություն ունեցավ: Իհարկե, դա շատ լուրջ ազդակ էր: Դա մեզ թույլ տվեց անցկացնել հաջող հակահարձակում առանց արտաքին ուժերի միջամտության: Ես միշտ ասել եմ, որ առանց օտարերկրյա միջամտության Ադրբեջանը կարող է լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարճ ժամկետներում, ինչը և տեղի ունեցավ»,- ասել է Ալիևը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930