Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ այս անգամ ևս որևէ մեկը հավաքվածներից չհարցրեց. «Նիկո՛լ, որ պարտությունը քոնն է, ամբողջը վերցնում ես քեզ վրա, ապա ի՞նչ գործ ունես այստեղ». «Փաստ»

Ապրիլ 01,2021 09:30

Եթե կարծում եք՝ Նիկոլ Փաշինյանն առանց խորը մտածելու, ապրիորի հայտարարեց, թե նպատակ ունեն բուհերի շենքերը վաճառել և Երևանից դուրս, այսպես կոչված, ակադեմիական քաղաք կառուցել, ապա սխալվում եք։ Եթե նկատել եք՝ նրա բոլոր մտքերը (չշփոթել խոստումների հետ) հետո կոնկրետ գործողություններ են դառնում։ Ցավոք՝ միշտ վտանգավոր և քայքայիչ հետևանքներով։

Հետաքրքիր է՝ ի՞նչ ճակատագիր ունեցավ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը։ Ինչ-որ մեկը կարո՞ղ է հարցնել Փաշինյանին, թե՝ խաչակրաց արշավանք էիր սկսել գործող հյուրանոցի դեմ, պետականացրեցիր, բայց արդեն 2 տարի գնորդ չկա։ Գործող բիզնեսը, որը աշխատատեղեր ուներ, պետական բյուջե հարկեր էր վճարում, քմահաճույքով կազմաքանդեցիր, ավերակ դարձրիր։ Չկա հարցնող, դրա համար էլ մարդն ուզում է անցնել բուհերի շենքերին։

Սկզբում մեզ ասում են Շուշին ու Շուռնուխը հայկական չեն, օրերս էլ «ուսապարկերից» մեկն ասում էր՝ Քարվաճառը հայկական չէ, վաղն ասելու են, որ Սյունիքի ու Տավուշի այս կամ այն բնակավայրը հայկական չէ։ Օվերտոնի պատուհանը բացված է, ու ակտիվ քարոզչություն է տարվում մեր պատմության, եկեղեցու, բանակի, ընտանիքի դեմ։ Իսկ դուք ի՞նչ էիք կարծում՝ ոնց են հասարակական կարծիք ու ընկալումներ ձևավորում։ Այսպես՝ պարզ ձևով, ինչ-որ մի գաղափար են հրապարակ նետում, ու սկսվում է դրա ակտիվ քարոզչությունը։ Ինչ-որ մի պահից հասարակության մի հատվածը սկսում է հավատալ դրա ճշմարտացիությանը, ու ամենասարսափելին՝ այդ նույն հասարակությունն է դառնում այդ գաղափարի ակտիվ քարոզիչը։

Եվ նույնիսկ այս պայմաններում կան մարդիկ, ովքեր ծափահարում են «պարտությունը իմն է, ես ամբողջը վերցնում եմ իմ վրա միայն մի բանի համար, որ դուք ձեզ պարտված չզգաք» առաջին հայացքից անբովանդակ ու զավեշտալի խոսքերին։

Բայց դա՝ միայն առաջին հայացքից։ Իրականում Նիկոլը երկրորդ ռաունդով բթացնում է հասարակության զգոնությունն ու մեջքը շտկելու հնարավորությունը։ Նման խոսքեր ասելով՝ նա ընդամենը ցանկանում է մարդկանց մտքում ու հոգում նախ՝ մեղմել, հետո մոռացնել պատերազմն ու դրա զրկանքները։ Մարդն ասում է՝ մոռացեք այն ամենն, ինչ եղել է, ես պարտությունն ինձ վրա եմ վերցնում, այն իմն է։ Անկեղծ ասած՝ մի քանի մարդու հետ խոսել եմ այս թեմայով։ Պարադոքս էր՝ մարդիկ այս խոսքերից հոգեպես բավարարվածություն էին զգում։

Եվ այս անգամ ևս որևէ մեկը հավաքվածներից չհարցրեց. «Նիկո՛լ, որ պարտությունը քոնն է, ամբողջը վերցնում ես քեզ վրա, ապա ի՞նչ գործ ունես այստեղ, ինչո՞ւ ես դեռևս զբաղեցնում ՀՀ վարչապետի պաշտոնը»։

Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930