Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան փակում է Տիգրիս եւ Եփրատ գետերի ջրերի հոսքը՝ խնդիրներ ստեղծելով իր սահմաններից հարավ գտնվող պետությունների համար. «Հայաստանի Հանրապետություն»

Ապրիլ 01,2021 09:00

«Քաղաքական վերլուծական շրջաններում հիմնարար վարկած կա, որ ապագա պատերազմները լինելու են քաղցրահամ ջրերի պաշարների համար: Մերձավոր Արեւելքում այս խնդիրն առանձնակի սրությամբ է դրված, որտեղ ջրի խնդիր ունեն գրեթե բոլոր երկրները: Այս հարցում առավել ագրեսիվ վարքագիծ է դրսեւորում Թուրքիան: Վերջինս փակում է Տիգրիս եւ Եփրատ գետերի ջրերի հոսքը՝ խնդիրներ ստեղծելով իր սահմաններից հարավ գտնվող պետությունների համար: Թուրքիայի այս քաղաքականության հետեւանքներից զերծ չի մնում նաեւ Հայաստանը:

Մարտի 30-ի տվյալներով, Հայաստանի ամենախոշոր՝ Ախուրյանի ջրամբարը 116 մլն խմ-ով քիչ է լցվել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում… Այն դեպքում, երբ հարեւան Թուրքիան մեծ ինտենսիվությամբ ջրամբարներ է կառուցում՝ Հայաստանի տարածքից ջրերը հոսում են դեպի Ադրբեջան, իսկ Ջողազի ջրամբարից օգտվում են միայն ադրբեջանցիները:

Արցախյան վերջին պատերազմի հետեւանքով Ադրբեջանին անցան նաեւ Հայաստանի ջրային համակարգի որոշ կարեւոր ջրաղբյուրներ: Ըստ որոշ հաշվարկների՝ տարեկան մոտ 6 մլրդ խմ քաղցրահամ ջուր է հոսում ՀՀ սահմաններից դուրս: Գյուղատնտեսությունն առաջնային ոլորտ հռչակած պետությունն այս պայմաններում պարտավորված է զարկ տալ ջրամբարաշինությանը: Գործընթացը ծախսատար է, սակայն արդյունքները բազմապատիկ անգամ գերազանցելու են ծախսերը»:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930