Բլոգեր Ալեքսեյ Լապշինը, անդրադառնալով Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի մահվան մասին լուրին, ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու նշել, որ տեսնվել էին անցյալ շաբաթ` անցած Ղարաբաղյան պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ:
«Չէի կարող պատկերացնել, որ հեռախոսով արված այդ սիրողական տեսանյութը կդառնա վերջինը»,- գրել է Լապշինը: