Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռամադանից հետո պատրաստվում է այցելել Շուշի: Ինչպես հաղորդում է Trend-ը, Էրդողանն իր մտադրությամբ կիսվել է Թյուրքական խորհրդի մասնակիցների հետ:
Նա նշել է, որ իրենց համար շատ կարևոր է սատարել Ադրբեջանին և մաղթել է «բոլոր հարկադիր տեղահանվածների շուտափույթ վերադարձ իրենց հողեր»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ