Ակբա բանկը և ֆինանսական խմբի մյուս անդամները՝ ԱԳԲԱ Լիզինգն ու Ամունդի-ԱԿԲԱ-ն միայն վերջին ամիսների ընթացքում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին տրամադրել են ավելի քան 130 միլիոն դրամ: Տրամադրված միջոցների զգալի մասը ձևավորվել է Ակբա բանկի թողարկած քարտերով վճարումներ կատարելու արդյունքում։
Բանկի քարտապանների կողմից կատարվող յուրաքանչյուր վճարման 0.3%-ը բանկը սեփական միջոցներից ուղղում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին հնարավոր է դրամական աջակցություններ տրամադրել նաև 𝐀cba digi𝐭𝐚𝐥 հավելվածի միջոցով՝ առանց որևէ միջնորդավճարի:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը փոխհատուցումներ է տրամադրում պատերազմում զոհված, հաշմանդամություն ձեռք բերած և անհետ կորած զինծառայողների ընտանիքներին։ Փոխհատուցումները տրամադրվում են միանգամյա և երկարաժամկետ՝ 20 տարի շարունակ։
Կարդացեք նաև
* Բանկի Visa Բարերար տեսակի քարտով վճարային գործառնություններ կատարելու դեպքում գործառնությունների գումարից 0.3%-ի չափով գումար բանկը նվիրաբերում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
ԱԿԲԱ Բանկ