Լրահոս
Օրվա լրահոսը

Պատվաստանյութերը համավարակին վերջ տալու ամենամեծ հույսն են. Հայաստանը ստացել է 24,000 չափաբաժին Astra Zeneca պատվաստանյութ

Մարտ 31,2021 18:20

Հայաստանը COVAX նախաձեռնության միջոցով ստացել է 24,000 չափաբաժին Astra Zeneca պատվաստանյութ: Նախաձեռնությունը համաղեկավարվում է CEPI-ի, Gavi-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԱՀԿ-ի կողմից: COVID-19 պատվաստանյութերի երկար սպասված առաջին խմբաքանակը Հայաստան է ներկրվել 2021 թվականի մարտի 28-ին և հանձնվել է ՀՀ առողջապահության նախարարությանը: COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ժամանակին մատակարարումը Հայաստան մեծապես կաջակցի երկրի վերականգնմանը։ Ապրիլի 24-ից 30-ը իմունիզացիայի համաշխարհային շաբաթվա (link is external) շրջանակում իրականացվող ծրագրերը կնպաստեն պատվաստանյութերի տեղաբաշխմանը Հայաստանում:

Team Europe-ը/«Եվրոպայի թիմ» (ԵՄ և նրա անդամ երկրներ)  COVAX նախաձեռնությանն օժանդակել է ավելի քան 2,2 միլիարդ եվրոյով։ Իսկ ընդամենը վերջերս Գերմանիան հանձն է առել տրամադրել ևս 900 միլիոն եվրո։

Պատվաստանյութերի առաքման առթիվ՝ Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը հայտարարել է․ «Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի աճը հաշվի առնելով՝ պատվաստանյութերի առաքումը կարևոր դրական զարգացում է։ Եվրոպական միությունը կշարունակի աջակցել Հայաստանի Հանրապետության ջանքերին՝ ուղղված վարակվածների թվի կրճատմանը և կյանքեր փրկելուն։ «Եվրոպայի թիմ»-ի ոգուն համահունչ՝ Եվրոպական միությունն ու իր անդամ երկրները COVAX նախաձեռնության ամենախոշոր ներդրողներն են, որի միջոցով առաջիկա ժամանակահատվածում ավելի շատ պատվաստանյութեր կառաքվեն Հայաստան: Կարծում ենք՝ այն կբարձրացնի անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերի հասանելիությունը՝ համավարակը դադարեցնելու և ՀՀ քաղաքացիների առողջությունն ու կյանքը պաշտպանելու նպատակով»։

Astra Zeneca պատվաստանյութերի առաջին խմբաքանակը Հայաստան է ներկրվել Եվրոպական միության և ԱՀԿ-ի համատեղ նախաձեռնության մեկնարկից վեց շաբաթ անց։ Այն ընդգրկում է պատվաստումների իրականացման բոլոր փուլերը՝ COVID-19 պատվաստանյութերի տեղաբաշխումից մինչև պատվաստումներ: Նախաձեռնությունը կաջակցի առաքված Astra Zeneca պատվաստանյութերի տեղաբաշխմանը:

«COVID-19-ի տարածումը շարունակվում է, և հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներն ու բուժաշխատողները մեծ ծանրաբեռնվածությամբ են աշխատում: Պատվաստանյութերը կարևոր նոր գործիք են, որոնք կնպաստեն Հայաստանում COVID-19-ի հաղթահարմանն ուղղված ջանքերի հզորացմանը: COVAX նախաձեռնության նպատակն է՝ նպաստել ամբողջ աշխարհում համավարակի սուր փուլի հաղթահարմանը` արդար հիմունքներով տրամադրելով անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերի չափաբաժիններ։ Որպես COVAX նախաձեռնության համաղեկավարող կառույցներից մեկը՝ ԱՀԿ-ի գերակայություններից է՝ ապահովել այս COVID-19 պատվաստանյութերի որակը, անվտանգությունն ու արդյունավետությունը», – նշել է ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը:

«COVID-19 համավարակը ցույց է տալիս, թե ի՛նչն է վտանգված, երբ մենք պատվաստման պաշտպանիչ վահան չունենք: Այսօր պատվաստանյութերն այս համավարակին վերջ տալու և ավելի լավ աշխարհ վերակառուցելու մեր ամենամեծ հույսն են: Հայաստան պատվաստանյութերի մատակարարմանն աջակցելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը, որպես աշխարհում պատվաստանյութերի եզակի ամենամեծ գնորդը, կիրառել է իր փորձը` գնելով և Հայաստան առաքելով COVID-19 պատվաստանյութի համապատասխան դեղաչափեր COVAX նախաձեռնության անունից»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Յուրի Օքսամիտնին:

COVID-19 -ի վերաբերյալ ճշգրիտ և հասկանալի տեղեկատվություն հասարակությանը հրամցնելու համար, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԱՀԿ-ն նաև գործարկում են (link is external)HealthBuddy + (link is external) հավելվածի հայերեն տարբերակը, որն արդեն հասանելի է (link is external)Google Play (link is external)-ում և (link is external)App Store (link is external)- ում: HealthBuddy+ -ը ինտերակտիվ լուծում է, որն օգտագործում է արհեստական ​​բանականությունը՝ հանրությանը COVID-19-ի հետ կապված տարատեսակ փաստերի, այդ թվում՝ պատվաստումների մասին իրազեկելու, ինչպես նաև՝ բամբասանքներին և ապատեղեկատվությանն անդրադառնալու համար:

Իմունիզացիայի համաշխարհային շաբաթին (link is external) ընդառաջ մեր գործընկերները կրկնում են իրենց կոչը՝ պատվաստումն աշխատում է: Պատվաստանյութերը կրճատել են մեր միջև եղած հեռավորությունը և դեռ ավելի կկրճատեն: Երբ մեր ձայնը տալիս ենք հօգուտ պատվաստման, մենք պաշտպանում ենք ոչ միայն մեզ և մեր ընտանիքներին, այլև անում ենք մեզնից հասանելիքը՝ ավելի անվտանգ համայնք և բոլորի համար առողջ ապագա ստեղծելու գործում:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031