Շատ մեծ ցավ և կորուստ ունեցանք․․․
Կյանքի 82-րդ տարում իր մահկանացուն կնքեց Արցախի ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ, Արցախի հերոս, «Ոսկե Արծիվ» շքանշանի ասպետ, Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Արկադի Իվանի Տեր-Թադևոսյանը՝ լեգենդար Կոմանդոսը:
Ունենալով ռազմական գործչի բնատուր տաղանդ՝ Կոմանդոսը իր ծանրակշիռ ավանդն ունեցավ Արցախի ազատագրման պայքարում։
Մեծ է նրա կատարած աշխատանքների նշանակությունը ինչպես կամավորականների մարտական պատրաստականության աստիճանի բարձրացման, այնպես էլ մի շարք ռազմական գործողությունների պլանավորման, առանձնապես՝ Շուշիի ազատագրման պլանի մշակման գործում։
Կարդացեք նաև
Հայտնում եմ իմ խորին ցավակցությունը հանգուցյալ գեներալի մերձավորներին։
Ննջիր խաղաղությամբ, Հերո՛ս։
ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ