«Որեւէ մեկի անունը չեմ կարող տալ, բայց չեմ բացառում, որ մեր ցուցակում նոր անուններ լինեն»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե հունիսի քսանին ընդառաջ Նիկոլ Փաշինյանի թիմն իր ընտրական ցուցակում կներառի նաեւ գործարար Խաչատուր Սուքիասյանին։
Ալեն Սիմոնյանը նշեց՝ չունի տեղեկություն, որ Խաչատուր Սուքիասյանն առաջարկել է, որպեսզի ինքն էլ մասնակցի ընտրություններին․ «Թեպետ ուրախ կլինեմ, որ պարոն Սուքիասյանը եւ իր պես մարդիկ, որոնք պատմություն ունեն, ինչ-որ կերպ մասնակցեն։ Կան մարդիկ, որոնք, լավ կլինի, լինեն ԱԺ-ում եւ ներկայացնեն այդ խավի շահերը։ Պարտադիր չի մեր ցուցակով։ Օրինակ, ուզում եմ, որ Արամ Զավենի Սարգսյանը եւս ներկայացված լինի ԱԺ-ում ու էլի շատ մարդիկ, ՔՈ կուսակցությունը, ՀԱԿ-ը․․․անգամ ՀՅԴ-ն կուզեմ պարտադիր ԱԺ-ում ներկայացված լինի»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ