Սրտի խոր ցավով տեղեկացանք, որ այսօր՝ 2021 թվականի մարտի 31-ին, կարճատև հիվանդությունից հետո, կյանքին հրաժեշտ է տվել Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանն, ով բոլորիս հայտնի է Կոմանդոս մականունով:
Գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը այն ազնիվ զինվորականներից էր որ մինչ իր բեղմնավոր կյանքի վերջին վայրկյանները ապրեց Հայրենիքի հավատքով:
Նա ոչ միայն մերօրյա Հայաստանի Հանրապետության, այլ նաև Ամբողջական Հայաստանի սիրով էր ապրում, և նույն հավատքով էլ 2000 թվականին, Եռաբլուրում, ներկա եղավ նորագույն ազատագրական պայքարի ռահվիրա կազմակերպության Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հուշահամալիրի բացման արարողությանն ու նաև նույն կազմակերպության հոգևոր հայր համարվող, հերոս Գուրգեն Յանիկյանի վերահուղարկավորմանը, որ տեղի ունեցավ 2019թ. մայիսի 5-ին:
Այս տխուր առիթով ցավակցում ենք գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանի հարազատներին, ՀՀ Բանակին ու ողջ հայ ժողովրդին:
Կարդացեք նաև
Թող որ Հայրենի հողը թեթև լինի իր մեծ զինվորի վրա…
Հայկական Ժողովրդային Շարժում
Կենտրոնական Խորհուրդ
Աթենք, 31 մարտի 2021թ.