Լրահոս
Օրվա լրահոսը

Ստուգումներն անհարկի միջամտություն համարելը զուրկ է հիմքերից. ՊԵԿ-ի պարզաբանումը

Մարտ 31,2021 16:56

Պետական եկամուտների կոմիտեն, անդրադառնալով Ռեստորանների հայկական միության տարածած հաղորդագրությանը, անհրաժեշտ է համարում պարզաբանել որոշ իրողություններ:

Նախևառաջ ընդգծենք, որ ՊԵԿ-ը վաղուց է որդեգրել տնտեսվարողների գործունեությանը ստուգումների միջոցով անհարկի միջամտություններից խուսափելու քաղաքականությունը, և որևէ հարկ վճարողի նկատմամբ առանց հիմքերի ստուգումներ կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ չի իրականացնում: Կոմիտեն հսկողական գործողություններն իրականացնում է բոլոր ոլորտներում, առանց բացառությունների, օրենքի տառին և ոգուն համապատասխան՝  նպատակ ունենալով ստեղծել հարկային համահավասար պայմաններ յուրաքանչյուր տնտեսվարողի համար: Հետևաբար, այս պայմաններում ստուգումներն անհարկի միջամտություն համարելը զուրկ է հիմքերից: ՊԵԿ-ը լիովին գիտակցում է հանրային սննդի ոլորտի կարևոր դերակատարությունը տնտեսության զարգացման և Հայաստանը ներկայացնելու գործում, բայց միաժամանակ չի կարող  անուշադրության մատնել ՀՀ հարկային օրենսգրքի դրույթների խախտման հանգամանքները կամ նմանատիպ ռիսկերը:

Դիմելով հանրային սննդի ոլորտի տնտեսվարողներին՝ ՊԵԿ-ը հորդորում է լիարժեքորեն արտացոլել իրացման շրջանառությունները, օրենքով սահմանված կարգով ձևակերպել բոլոր աշխատակիցներին և ամբողջությամբ արտացոլել աշխատողների վարձատրությանն ուղղվող միջոցները հարկային մարմնին ներկայացվող եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում, ինչպես նաև գործել բացառապես ՀՀ օրենսդրությամբ սահմանված կանոններով:

Նշված պայմանների պահպանման դեպքում ՊԵԿ-ի կողմից լրացուցիչ հսկողական միջոցառումների, հետևապես և տնտեսվարողների շրջանում անհանգստության առիթներ չեն առաջանա:

Պետական եկամուտների կոմիտեն, գործընկերային մթնոլորտի պահպանման շրջանակում, լիահույս է, որ ոլորտի ներկայացուցիչներն ինքնուրույնաբար կփորձեն շտկել և օրենսդրության պահանջներին լիարժեքորեն համապատասխանեցնել իրենց գործունեության բոլոր ասպեկտները` այդ կերպ ամրապնդելով օրինապահ հարկ վճարողի վարքագիծը:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031