Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ, կրթության փորձագետ Սուրեն Ալոյանին:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել կրթական համակարգի զարգացման, ոլորտում նորարար տեխնոլոգիաների ներդրման հարցերի շուրջ: Նախագահն ասել է, որ կրթությունը երկրի զարգացման և ապագայի լավագույն ճանապարհն է, և ամեն ինչ պետք է անել որակյալ ու մրցունակ կրթական համակարգ ունենալու համար:
«Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր նախագահը տեղեկություններ է ներկայացրել իրականացվող աշխատանքների և առաջիկա ծրագրերի, այդ թվում՝ World Economic Forum-ի կրթական հարթակներին մասնակցելու մասին: Խոսվել է նաև այդ հարթակներն ի նպաստ Հայաստանի կրթական համակարգի զարգացման օգտագործելու հնարավորությունների մասին:
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Սուրեն Ալոյանին՝ World Economic Forum-ի կողմից «Երիտասարդ գլոբալ առաջնորդ 2021» ճանաչվելու առթիվ:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ