Լրահոս
Օրվա լրահոսը

«Բուհերի շենքային կառույցներին որեւէ վտանգ չի սպառնում». Վահրամ Դումանյան

Մարտ 31,2021 16:30

«Սիրելի լրագրողներ, սիրելի բառը հատուկ եմ օգտագործում, ուզում եմ, որ մենք փոխադարձ իրոք լինենք սիրելի»,-ասուլիսն այսպես սկսեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը` ներկայացնելով 100-ամյա պաշտոնավարման արդյունքները:

Ի թիվս այլնի, նա մասնավորապես անդրադարձավ վերանայման փուլում գտնվող «Կրթության զարգացման 2021-2025 թթ ռազմավարությանը, որի աշխատանքներն առկախվել էին պատերազմի պատճառով, «Լավագույն ուսանող» մրցույթին, գիտության ոլորտի բարեփոխումներին, «Արցախի հետ համագործակցության ծրագիր-2021» մրցույթին, հանրակրթական հաստատությունների ընտրության կարգին եւ այլ հարցերի:

Պատասխանելով «Ա1+»-ի հարցին Նիկոլ Փաշինյանի` բուհերի շենքները կենտրոնում վաճառելու եւ Երեւանից դուրս ակադեմիական քաղաք հիմնելու մասին, ԿԳՄՍ նախարարը նշեց. «Ի՞նչ ենք թողնելու մեր երեխաներին… Թողնելու ենք բուհեր ու լավ բուհեր, դա մեր մեծագույն ցանկությունն է, ունեցել ենք գիտություն, կրթություն եւ այլն: Անցյալ ժամանակով մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի, դուք դա ասեք ներկա շարունակականով, մենք ունենք այն, ինչ ունենք, պահպանենք մեր եղածը: Թույլ չտանք անկում: Երկրորդը, որ մեր տեսլականն է, պետք է զարգացնել, բերել որակական այլ մակարդակի:

Վստահեցնում եմ` բուհերի շենքային կառույցներին որեւէ վտանգ չի սպառնում: Անհոգ եղեք, նման որոշում չկա… Հիմա կասեք՝ բա ի՞նչ կա…Կա գաղափար: Շենքը դրեք մի կողմ, խնդիրը շենքը չէ: Խնդիրը նոր շենքն է, նոր քաղաքն է, նոր կոմունիկացիաներն են, նոր կամպուսներն են:; Խնդիրը ձեւի եւ բովանդակության համապատասխանությունն է: Ձեւը արտաքինն է, բովանդակությունը` բուհը, բարձրագույն կրթությունը: Մենք չենք կարող «նկուղային» պայմաններում ժամանակակից բարձրագույն կրթություն ապահովել:

Գաղտնիք չէ, որ սկսած սանիտարահիգիենիկ պայմաններից, լսարանային մակերեսներից, լսարանների ժամանակակից դասախոսություններ եւ ելույթներ, սեմինարներ, տարբեր գործընթացներ կազմակերպելուց, տեխնիկական հագեցածությունից, հանրակացարանային, սպորտային համալիրներից, սննդի կազմակերպման կառույցներից, համալիր մոտեցում չկա»:

Նախարարը հավելեց. «Այն գաղափարը, որ շրջանառվում է մամուլում, շատ կուզենամ, որ դառնա իրականություն»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031