Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գեղասահքի աշխարհի առաջնությունում հայկական զույգը սառույց դուրս չի եկել COVID-ի սխալ թեստի պատճառով

Մարտ 31,2021 15:09

Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ Թինա Կարապետյանը հայտնել է, որ իրենցից խլել են օլիմպիական երազանքը և թույլ չեն տվել մասնակցել աշխարհի գեղասահքի առաջնությանը և նվաճել Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքը:

Հրապարակած տեսանյութում Թինան պատմում է, որ իրենք մշտապես COVID-ի թեստ են հանձնել, որը բացասական է եղել:

Նրա պարային զույգը՝ Սիմոն Սենեկալն էլ հավելել է, որ վերջին պահին իր թեստի պատասխանը դրական է եղել, չնայած որ ինքը մշտապես պահպանել է համաճարակային անվտանգության կանոնները: Նա ստիպված նոր թեստ է հանձնել, և կազմակերպիչները խոստացել են, որ թեստի պատասխանը կլինի մինչև իրենց մրցման մեկնարկը: Այնուամենայնիվ, թեստի պատասխանը ուշացել է, և զույգը բաց է թողել իր մրցումը: Դրանից հետո Սենեկալի թեստի պատասխանը կրկին դրական է եղել, Թինայինը՝ բացասական:

«Ամենացավալին այն է, որ երբ մեր պատվիրակությունը գրավոր պահանջեց սառույց դուրս գալուց առաջ հանձնած առաջին թեստերի պատասխանները, պարզվեց որ իմ ու Թինա Կարապետյանի պատասխանները բացասական են եղել, դրական մեզ սխալմամբ են ասել»,- պատմել է Սենեկալը:

Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան դիմել է միջազգային ֆեդերացիային զույգի վերաբերյալ որոշում կայացնելու խնդրանքով:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031