Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս մեդիան մեծ զարգացում է ապրում՝ ապահովելով տեղեկատվական մեծ հոսք, սակայն այս հնարավորությունները երբեմն նպաստում են նաև ապատեղեկատվության տարածմանը: Որակյալ մեդիարտադրանք ունենալու, ինչպես նաև մանիպուլյացիայից զերծ մնալու համար պետք է հասարակության շրջանում բարձրացնել մեդիագրագիտության մակարդակը:
Մեդիադաշտում ընդլայնվել են լրատվամիջոցների տեսակները: Տպագիր մամուլին, ռադիոյին և հեռուստատեսությանը զուգահեռ զարգացել է նաև առցանց մեդիան: Մենք հարցում ենք իրականացրել 30 երիտասարդների շրջանում ՝ պարզելու, թե ինչ դեր ունի մեդիան նրանց կյանքում:
Հարցման արդյունքներով պարզեցինք, որ տեղեկատվական քաղցը լրացնելու առումով առաջին տեղում առցանց լրատվությունն է՝ 80%, երկրորդ տեղում հեռուստատեսությունը ՝ 15% , իսկ երրորդ տեղում՝ ռադիոն 5%:
Հետաքրքրող ոլորտներ՝
Կարդացեք նաև
Քաղաքական ` 30%
Ռազմական` 50%
Տնտեսական`10%
Այլ` 10%
Արդյոք երկրորդ անգամ կայցելե՞ք նույն կայք, եթե նախկինում մանիպուլյացնող վերնագրեր հանդիպած լինեք: Այս հարցի պատասխանները հետեւյալ պատկերն ունեն. այո` 25%, ոչ` 70%, կարգելափակեմ`15%:
Միանգամի՞ց այցելում եք կայքեր, թե՞ ֆեյսբուքյան էջով եք հետեւում:
Բուն կայքեր այցելում է հարցվածների 40%-ը, ֆեսբուքում է լուրերին հետեւում է 60%-ը:
Հարցումը հնարավորություն տվեց տեսնել մեդիագրագիտության պատկերը երիտասարդության շրջանում, հիմնական սպառվող աղբյուրները և կիրառվող միջոցները:
Մարիաննա ՄԽԻԹԱՐՅԱՆ
Անգին ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ