Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեստորանների Հայկական Միությունը մտահոգությունն է հայտնում հանրային սննդի ոլորտի ձեռնարկություններում օրենքի խախտումներով իրականացվող ստուգումների կապակցությամբ

Մարտ 31,2021 12:34

Ռեստորանների Հայկական Միությունը իր խորին մտահոգությունն է հայտնում վերջին շաբաթներին ՀՀ Պետեկամուտների Կոմիտեի, ի մասնավորի՝ հարկային մարմինների կողմից հանրային սննդի ոլորտի ձեռնարկություններում ծավալած աննախադեպ, շատ դեպքերում չհիմնավորված և օրենքի խախտումներով իրականացվող ստուգումների, օպերատիվ միջոցառումների, ոլորտի աշխատողների հարցաքննությունների կապակցությամբ։

Լինելով Հայաստանի Հանրապետության օրինապահ և բարեխիղճ հարկատուներ, Ռեստորանների Հայկական Միության անդամ կազմակերպություններ մշտապես կանգնած են եղել պետության կողքին և թիկունքին, հատկապես դժվարին ժամանակներում և իրենց նշանակալի ներդրումն ունեն տնտեսության զարգացման և Հայաստանն աշխարհին լավագույնս ներկայացնելու գործում։

Ռեստորանների Հայկական Միությունը խրախուսել և ողջունել է հարկային բնագավառում իրականացվող բարեփոխումները և կոչ է անում պատկան մարմիններին չվերադառնալ նախկինում կիրառված ռեպրեսիվ մեթոդներին։

Ռեստորանների Հայկական Միություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031