Լրահոս
Օրվա լրահոսը

Էմին Երիցյան. ՏԻՄ ընտրություններում 6 ամսվա հաշվառման պահանջը հակասում է Սահմանադրությանը

Մարտ 31,2021 13:04

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը

ՏԻՄ ընտրություններում 6 ամսվա հաշվառման պահանջը հակասում է Սահմանադրությանը

Սահմանադրության 48-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանվել է. «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու և ընտրվելու, տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները»:

Սահմանադրությունը որևէ ցենզ չի նախատեսում ու օրենքով չեն կարող լրացուցիչ սահմանափակումներ նախատեսվել, քանի որ սահմանափակումների հնարավորությունը կարող է սահմանվել միայն Սահմանադրությամբ։

Մինչդեռ, Ընտրական օրենսգրքի հոդված 2-ի 2-րդ կետի 1) ենթակետը 6 ամսվա հաշվառում ունենալու պահանջ է սահմանում. «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն քվեարկության օրը 18 տարին լրացած՝ ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում`
1) մինչև քվեարկության օրն առնվազն 6 ամսվա հաշվառում ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները»։

Կարելի էր ենթադրել, որ ԸՕ-ի այս դրույթը նախկինից մնացել է իներցիայի ուժով։ Բայց փաստ է այն, որ Սահմանադրական փոփոխությունից հետ այս խնդիրը մեր կողմից բարձրացվել է մի քանի անգամ, սակայն փոփոխություններ չեն արվել ԸՕ-ում։

Ուստի դիմում եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ իր լիազորությունների շրջանակներում ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությամբ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031