Լրահոս
Օրվա լրահոսը

Այս իրավիճակում, երբ պատերազմից անցել է ավելի քան 4 ամիս, և ոչ մի ֆունդամենտալ հարց չի քննարկվում, ոչ մի հարց լրջությամբ չի դրվել. Հրանտ Տեր-Աբրահամյան. «Ժամանակ»

Մարտ 31,2021 11:43

«Ժամանակ»-ի զրուցակիցն է հրապարակախոս, քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանը:

– Քաղաքական դիսկուրսը Հայաստանում, շատերի կարծիքով, անցել է բաց խաղաքարտերով տիրույթ, համաձա՞յն եք այդ մտքի հետ:

– Ճիշտը որ ասեմ՝ ես քաղաքական դիսկուրս չեմ տեսնում Հայաստանում: Պետք է արձանագրենք, որ Հայաստանում չկա քաղաքական դիսկուրս, այն էլ՝ այս իրավիճակում, երբ պատերազմից անցել է ավելի քան 4 ամիս, և ոչ մի ֆունդամենտալ հարց չի քննարկվում, ոչ մի հարց լրջությամբ չի դրվել, իրավիճակի վերլուծություն և ախտորոշում չի կատարվել, պարտության պատճառների որևէ հիմնավոր հրապարակային վերլուծություն չի արվել ու գնահատական չի տրվել, և ելքի որևէ ծրագիր, որևէ հեռանկար այս ժողովրդին որևէ մեկի կողմից չի առաջարկվել: Տպավորություն է, որ ոչ ոք չի պատրաստվում խոսել մեր ժողովրդի հետ: Բոլորն իրենց խորհրդավոր ուղերձները, ակնարկները, կարծես, ուղղում են արտաքին աշխարհին: Մեզ ոչ ոք չի պատրաստվում ոչինչ ասել, մենք՝ ինքներս պետք է փորձենք ձևավորել իրական դիսկուրս, որովհետև դա բոլորիս կյանքի հարցն է:

– Հայաստանում նորից ծավալվում է հայ-թուրքական հարաբերությունների շուրջ դիսկուրս: Ինչ-որ բան հասկանո՞ւմ եք այս ամենից:

– Հասկանում եմ, որ այդ թեման ակտուալ է դառնում, իմ կարծիքով՝ ահավոր ուշացումով, և ուրախ եմ, որ մեր իշխող թիմի անդամներից մեկը՝ Արմեն Գրիգորյանը, փորձեց ինչ-որ բան ձևակերպել այս թեմայով և չվախեցավ:

– Եվ արժանացավ համապատասխան վերաբերմունքի:

– Դե բնական է, որ այդ թեման բարձրացնողը չի կարող չարժանանալ: Ուշացումով այս հարցը բարձրացվեց, դա պետք է արվեր մինչև պատերազմը: Իմ կարծիքով՝ առաջին հերթին պետք չէ վախենալ այդ թեմայի շուրջ բարձրաձայնելուց: Մի կողմ պետք է թողնել վերնախավային տվայտանքները, պարզ է, որ լինելու են կուսակցական տարբեր ըմբոստացումներ, պարզ է նաև, որ արտաքին այլևայլ գործոններին դուր չի գալու, որ այս թեման բարձրացվում է, թեկուզ պաշտոնապես ասեն, որ ամեն ինչ նորմալ է, ոչ պաշտոնապես փորձելու են խանգարել, բայց պետք է այս թեմայով խոսել ժողովրդի հետ, ոչ թե դիմել քաղաքական դաշտին, ակտիվին: Դիմեք ժողովրդին, պետք չէ վախենալ, ես վստահ եմ և հավատում եմ, որ մեր ժողովուրդը բավականաչափ ողջախոհ է, բավականաչափ պրագմատիկ և հասկացող է, և եթե ոչ թե աբստրակտ, այլ նորմալ բացատրես այս թեմայի կարևորությունը ու բացատրես, թե ինչու է դա պետք անել և ինչ ձևով կարելի է անել, և նորմալ պատասխանես հարցերին, այդ դեպքում մեր ժողովուրդը կհասկանա, կընկալի:

Նվեր ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031