Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ժողովրդի իրավունքների ճանաչումն այլընտրանք չունի, Արցախի պետականության կապիտալն անհնար է ճնշել զենքի ուժով. «Հայաստանի Հանրապետություն»

Մարտ 31,2021 10:44

Ֆրանսիացի պատգամավորների պատվիրակության այցը յուրահատուկ փորձաքար է լինելու Ադրբեջանի համար: Վերջինս իր պահվածքով պետք է գործնականում եւ առարկայորեն փաստի, որ իրապես ցանկություն ունի արցախյան կոնֆլիկտը թողնել անցյալում: Դրա համար Ալիեւն ընդամենը պետք է անհարկի աղմուկ չբարձրացնի Արցախ միջազգային հերթական պատվիրակության այցի կապակցությամբ՝ նման պահվածքով ընդունելով Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը եւ նախադրյալներ ստեղծելով մտածելու համար, որ այդ երկիրն, իրոք, տրամադրված է հիմնավորապես լուծելու հակամարտությունը: Արցախի ժողովրդի ստեղծած պետականության կապիտալը հնարավոր չէ ճնշել ոչ զենքի ուժով եւ ոչ էլ վերջինիս տոտալ մեկուսացման փորձերով, առավել եւս՝ հակամարտության լուծված լինելու մասին անհիմն հայտարարություններով եւ նրա բուն հիմքի՝ հայերի ինքնորոշման իրավունքի իրացման անտեսմամբ: Ադրբեջանն ու իր «ավագ եղբայրը»՝ Թուրքիան, այսօր առիթը բաց չեն թողնում խոսելու տարածաշրջանում կոմունիկացիների վերաբացման եւ համագործակցության մասին, ինչը հնարավոր չէ ապահովել ժխտողական մոտեցումներով եւ հիմնահարցի իրական պատճառների հանդեպ ջայլամի քաղաքականությամբ: Արցախի ժողովրդի իրավունքների ճանաչումն այլընտրանք չունի:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Նյութն ամբողջությամբ` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031