Հաղթանակած կողմը այդպիսի հռետորաբանություն չի օգտագործում, այլ ձևի հռետորաբանություն է օգտագործում, հետևաբար՝ ես Ադրբեջանի հաղթանակը կասկածի տակ եմ դնում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Ադրբեջանի նախագահը շարունակում է հայտարարել, թե հայերն իրենց թշնամիներն են։
Լրագրողի դիտարկմանը, թե Ադրբեջանի հաղթանակը կասկածի տակ դնելով՝ Քարվաճառը մերը չի դառնում, պատգամավորն արձագանքել է․
«Քարվաճառը մերը չէր։ Քարվաճառը 90-ական թվականներին մեր զինվորների կողմից ստեղծվել էր որպես Արցախի պաշտպանական գոտի, որպեսզի հետագայում այդ հողերը հետ վերադարձվեին, և Արցախը ստանար կարգավիճակ»,-ասել է նա։
«Կարո՞ղ է ինչ-որ մեկը կասկածում է։ Հայաստանում կա՞ ինչ-որ մեկը այդքան դուխով, որ ամբողջ աշխարհին ասի՝ Քարվաճառը մերն է եղել։ Ամբողջ աշխարհն ասում է Քարվաճառը քոնը չէ, տղա ջան, արագ-արագ հետ տուր, ու դու էլ խելոք-խելոք պետք է հետ տայիր վաղ թե ուշ»,- հավելել է նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում: