ԱԺ նախկին պատգամավոր, Մարգարիտ Եսայանի համոզմամբ, իշխանությունը երեք տարի առաջ զավթել են թուրքական շահերը հետապնդողներ: «Այս փաստի հետ պետք է հաշվի նստենք եւ պետք է համարժեք քայլեր անենք: Չպետք է մտածել, թե ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը եկել եւ իշխանությունը վերցրել է: Ոչ: Նա տարիներ շարունակ բերվել է այս պահին, այս վիճակին: Նա բաց է խաղացել, հիմա էլ է բաց խաղում: Մենք ասում ենք, որ Նիկոլը պատմություն չգիտի, ջանասիրաբար փորձում ենք նրան հիշեցնել մեր պատմությունը, 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունը, թե հայկական սփյուռքը, որից ինքը, Ալիեւն ու Էրդողանը այդքան սարսափում են, ինչ պատճառով է գոյացել: Բայց ես եկել եմ եզրահանգման, որ ինքը շատ լավ գիտի պատմությունը, շատ լավ ճանաչում է հայի տականքին, շատ լավ գիտի, որ հայի ներսում կան տեսակներ, որոնք կարող են մոռանալ, ուրանալ իրենց պատմությունը ու թեթեւ նայել հայ-թուրքական հարաբերություններին: Նրան դա լավ սովորեցրել են:
Ես հիմա տարբեր ազդակներ ունեմ, հենց այս օրերին նաեւ աշխարհի տարբեր լրատվամիջոցներում ինֆորմացիա է գնում, թե Թուրքիայի նախագահ Էրդողանը պատրաստվում է Հայաստանին ինչ-որ ժեստ անել եւ, ենթադրում եմ, դիմելով Նիկոլին՝ պիտի ասի. «Լավ, ինչ եղել՝ եղել է, համաշխարհային պատերազմ, զոհեր են եղել, դուք էլ, մենք էլ զոհեր ենք ունեցել: Եկեք մոռանանք եւ, Նիկոլի սիրած արտահայտությունն անեմ, զրոյական կետից սկսենք մեր հարաբերությունները»: Այս մասին գրում է ոչ միայն Հայաստանի, այլեւ՝ դրսի մամուլը: Ու ես ենթադրում եմ, որ սրա տակ ինչ-որ հիմք կա, որ սա ընդունելու է:
Ես նույնիսկ չեմ զարմանա, որ եթե Նիկոլը մնում է իշխանության, ապա ապրիլի 24-ը այլեւս հայտարարի ոչ թե Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, այլ հայ-թուրքական բարեկամության օր»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ