«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ասում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրենց թիմում արդեն սկսվել են նախընտրական ծրագրի շուրջ քննարկումները։ Պատգամավորը, սակայն, տեղյակ չէ, նախընտրական ցուցակի շուրջ նույնպե՞ս քննարկումներ սկսվել են, թե ոչ։
«Գիտեմ, որ կան մարդիկ, որոնք ավելի արդյունավետ կաշխատեն գործադիրում, քան օրենսդիրում։ Եվ կան մարդիկ, ովքեր իրենք իրենց գործադիրում են տեսնում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա։
Պատգամավորը նաև վստահ է, որ իրենց թիմն ընտրություններին կհաղթի․ «Ես ունեմ իմ ներքին վստահությունը, որ կհաղթենք։ Երբ դեռ քարոզարշավը չէր սկսվել, սոցհարցումների համաձայն մենք ստացել էինք 33 տոկոս։ Կարծում եմ, լավ աշխատանքի, լավ քարոզարշավի դեպքում կհաղթահարենք 50+1 շեմը»։
Մանրամասները՝ տեսանյութում։