Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա տարիներին Տավուշի մարզի գյուղատնտեսության մեջ տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրումներ պետք է կատարվեն. (Ֆոտոշարք)

Մարտ 30,2021 21:07

Այսօր Հովք խոշորացած համայնքում տեղի ունեցավ Կանաչ գյուղատնտեսական կենտրոնի բացման արարողությունը։

Բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ընդգծեց մարզում նման կենտրոնի առկայության կարևորությունը՝ վստահեցնելով, որ գյուղատնտեսությունը Տավուշի ամենամեծ ներուժն է առաջիկա տարիներին։

«Այս կոնտեքստում չափազանց կարևոր է կրթական բաժնի առկայությունը, որտեղ կարևոր է հատկապես ալտերնատիվ կրթության առկայությունը, որտեղ հնարավորություն կլինի կարճաժամկետ և արագ ծրագրեր իրականացնել՝ արդյունավետ գյուղատնտեսությանն ուղղված, ինչի համար շատ ուրախ ենք Կանաչ գյուղատնտեսության հերթական կենտրոնի ստեղծման կապակցությամբ։ Ես համոզված եմ, որ այսօրվանից մենք նոր որակական փուլ ենք սկսում գյուղատնտեսության զարգացման և հատկապես կրթական գործընթացում»,- լրագրողների հետ զրույցում նշել է մարզպետը։

Մարզպետի խոսքով գյուղատնտեսությունը նախորդ տարիների ընթացքում ինքնըստինքյան է զարգացել և շատ կարևոր է գյուղատնտեսության մեջ ներմուծել վերջին տարիներին համաշխարհային կարևոր առաջադեմ փորձը առաջիկա տարիներին այդ ոլորտում սպասվող ներդրումները ավելի արդյունավետ դարձնելու համար.

«Առաջիկա տարիներին Տավուշի մարզի գյուղատնտեսության մեջ տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրումներ պետք է կատարվեն, իսկ նմանատիպ կենտրոնների շնորհիվ այդ ներդրումները նպատակային կծառայեն»,- ասել է Չոբանյանը։

ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն (EU-GAIA) ծրագրի ղեկավար, Ավստրիական զարգացման գործակալության Պասկալ Բոկկերսը լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծեց, որ ուսուցման կենտրոնը Հայաստանում արդեն երկրորդն է, սակայն կենտրոնների քանակը չի սահմանափակվելու ու առաջիկայում նմանատիպ կենտրոն է նախատեսվում բացել նաև Շիրակի մարզում։

«Մենք  այս կենտրոնում փորձում ենք ուսուցանել նոր տեխնոլոգիաների, ինչպես նաև նոր մշակաբույսերի աճեցման մեթոդների մասին։ Կենտրոնը երկու գործառույթ է կատարում՝ ֆերմերները այստեղ հնարավորություն կունենան տեսնել, թե ինչպես են մշակաբույսերը աճեցվում, կծանոթանան առաջադեմ տեխնոլոգիաներին, որի միջոցով գյուղատնտեսությունը կատարվում է խելացի ճանապարհով՝ խնայելով բնության ռեսուրսները, ինչպես նաև հենց կենտրոնից ֆերմերներն ու գյուղատնտեսությամբ զբաղվողները կկարողանան ձեռք բերել իրենց անհրաժեշտ սերմերը»,- նշել է Պասկալ Բոկկերսը։

Սաթենիկ Հովսեփյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031