Հանրապետության նախագահի հանձնարարությամբ, մարտի 30-ին Անվտանգության խորհրդի գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ կապված ռազմական դրությամբ պայմանավորված, Արցախի Հանրապետության համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չանցկացնելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի առնչությամբ խորհրդարանական ուժերի դիրքորոշումների հետ։
Ներկայացվել են հետպատերազմական ժամանակահատվածում ընտրական գործընթացներ կազմակերպելու հետ կապված խնդիրների վերհանման և լուծման ուղղությամբ նկատառումները։
Ամփոփելով հնչեցված տեսակետները՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ քննարկման արդյունքների մասին Հանրապետության նախագահը տեղեկացվելու է, և, անհրաժեշտության դեպքում, այս հարցի շուրջ խորհրդակցությունները կշարունակվեն։
Արցախի Հանրապետություն
Անվտանգության Խորհրդի գրասենյակ