Լրահոս
Օրվա լրահոսը

Չնայած ԱՄՆ պաշտոնյաների հորդորներին՝ Բաքուն չի ազատում հայ գերիներին. The Washington Post

Մարտ 30,2021 20:30

Չնայած Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաների և կոնգրեսականների հորդորներին՝ Ադրբեջանը մինչ այժմ հրաժարվում է վերադարձնել չորս տասնյակից ավելի հայ գերիներին, ամերիկյան հեղինակավոր The Washington Post պարբերականի իր սյունյակում գրում է Դեյվիդ Իգնատիուսը:

Գերիների հարցը անցած աշնանը տեղի ունեցած պատերազմի դառը ժառանգությունն է: Չնայած Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված խաղաղությանը՝ հակամարտության հետցնցումները շարունակում են զգացվել հատկապես Հայաստանում, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հունիսին սպասվում են խորհրդարանական ընտրություններ, շարունակում է սյունյակագիրը:

ԱՄՆ պաշտոնյաներն ասում են, որ 52 հայեր դեռ գերի են պահվում Ադրբեջանում, չնայած որ կատարվել է գերիների փոխանակություն: Բաքվում պնդում են, որ այդ ձերբակալվածները պատերազմում զինվորներ չեն եղել, այլ հրադադարից հետո վիճելի տարածք են մտել նոյեմբերի վերջին և ահաբեկչության մեջ կասկածվողներ են, պնդում, որը Հայաստանը հերքում է:

Փետրվարին Ադրբեջանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցում այս հարցը բարձրացրել է պետքարտուղարի՝ Եվրոպայի հարցերով օգնական Ֆիլիպ Ռիքերը և պահանջել, որպեսզի Կարմիր Խաչի Միջազգային Կազմակերպությանը թույլատրվի այցելել գերիներին: Ի պատասխան՝ ԿԽՄԿ-ին դա հապշտապ թույլատրել են:

Հետագա շաբաթների ընթացքում ԱՄՆ պաշտոնյաները կրկին հայտարարություններն են արել՝ գերիներին ազատ արձակելու կոչերով: Ադրբեջանի վրա սկսել են ճնշում գործադրել Կոնգրեսի անդամները:

«Անընդունելի է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից ավելի քան 100 օր հետո… հայ զինծառայողները և քաղաքացիներն Ադրբեջանում անազատության մեջ են, այն դեպքում, երք քիչ բան է հայտնի նրանց պահման պայմանների մասին, և թե ինչպես են նրանց հետ վարվում»,- ասվում է կոնգրեսական Ադամ Շիֆի հայտարարության մեջ:

Գերիներին արձակելու կոչ Ադրբեջանին արել է նաև Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը:

«Գերիների հարցը լրացուցիչ զգացմունքային նրբերանգ կստանա ապրիլին, երբ հայերը ոգեկոչում են 1915թ. տեղի ունեցած զանգվածային սպանությունների տարելիցը: Միջազգային հայտնի մեկնաբան Յան Բրեմերը վերջերս թուիթ էր կատարել՝ կանխատեսելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «կզայրանա Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Բայդենի քայլից»»,- հիշեցնում է սյունյակագիրը:

Մինչդեռ Բայդենի աշխատակազմից պաշտոնապես արձագանքել են. «Որպես նախագահի թեկնածու՝ նախագահ Բայդենը ոգեկոչել է Օսմանյան կայսրության վերջին տարիներին իրենց կյանքը կորցրած 1.5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների հիշատակը: Նա այն ժամանակ ասել է, որ մենք երբեք չպետք է մոռանանք կամ լռենք այդ սարսափելի արշավի մասին: Մենք հավերժ կհարգենք հայ ժողովրդի տոկունությունը նման մեծ ողբերգության առաջ»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031