Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Վահրամ Դումանյան. «Գերադասելի է, որ կրակոցները լինեն միայն հրաձգարաններում»

Մարտ 30,2021 18:20

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում ամփոփվեցին պետական մարմինների աշխատողների միջեւ հրաձգության հանրապետական մրցումների արդյունքները, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել են 60 թիմերի 400 աշխատակիցներ:

Պետական եւ ՏԻՄ տղամարդկանց ու կանանց թիմային եւ անհատական պայքարում հաղթողներին, մրցանակային տեղեր զբաղեցնողներին, ինչպես նաեւ աչքի ընկած մյուս աշխատակիցներին ու թիմերին մեդալներ, գավաթներ, դիպլոմներ եւ հուշանվերներ հանձնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Պետական մարմինների աշխատակիցների միջեւ կանանց թիմային պայքարում հաղթող ճանաչվել է Պետական եկամուտների կոմիտեն: Անհատական պայքարում հավասարը չի ունեցել ՊԵԿ-ի աշխատակից Անահիտ Ասատրյանը:

Տղամարդկանց թիմային հաղթողը կրկին ՊԵԿ-ի թիմն է, իսկ անհատական պայքարում՝ Շիրակի մարզպետարանից Գրիգոր Գրիգորյանը:

ՏԻՄ կանանց թիմային մրցաշարում 1-ին տեղն զբաղեցրել ՝ Շիրակի մարզի Ախուրյան համայնքը, անհատականում՝ Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնքը ներկայացնող Մարինե Հովհաննիսյանը, իսկ տղամարդկանց թիմային մրցակցությունում Տավուշի մարզի Կողբ համայնքը, անհատականում՝ նույն մարզի Բերդ համայնքից Օնիկ Բալյանը:

Պարգեւատրության արարողության ավարտից հետո նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորեց բոլոր մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, հովանավորին եւ աջակիցներին: «Շատ հետաքրքիր միջոցառում է եւ շատ լավ է, որ այս տարի ավանդույթը շարունակվեց: Ես չէի պատկերացնում, որ այս միջոցառումն այսքան մասսայական է հատկապես կանանց շրջանում: Ու պարզ չի, թե տղամարդկանց մասնակցությո՞ւնն է շատ, թե կանանց, որովհետեւ ես այդ տվյալները չունեմ: Հրաձգություն մարզաձեւը խորհրդանշական է ընտրված: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք դիպուկ կրակել, սակայն, իհարկե, կգերադասենք, որպեսզի կրակոցները լինեն ոչ թե սահմաններին, այլ հրաձգարաններում»,- ասաց նախարարը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031