ՀՀ պետական մարմինների շուրջ 400 աշխատակից մարտի 22-25-ը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնած հրաձգության հանրապետական մրցմանը: Այսօր ԿԳՄՍՆ-ում տեղի են ունեցել մարզական միջոցառման ամփոփումը և մրցանակակիրների պարգևատրման արարողությունը:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը թիմային և անհատական մրցումներում լավագույն արդյունք գրանցած պետաշխատողներին պարգևատրել են գավաթներով, մեդալներով, հավաստագրերով, կանանց և տղամարդկանց անհատական պայքարում առաջին մրցանակակիրները ստացել են նաև օդամղիչ ատրճանակ և օդամղիչ հրացան:
Շնորհավորելով մրցանակակիրներին և մասնակիցներին՝ Վահրամ Դումանյանն ընդգծել է` սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը նախարարության առաջնահերթություններից է:
«Ոգևորող է, որ պետական մարմինների շուրջ 400 աշխատակից մասնակցել է հրաձգության մրցմանը, և նրանց շարքում մեծ թիվ են կազմում կանայք: Հրաձգությունը մեզ համար խորհրդանշական և կարևոր մարզաձև է. յուրաքանչյուրը պետք է տիրապետի զենքի ճիշտ օգտագործման հմտություններին: Բնականաբար, բոլորս ցանկանում ենք, որ բոլոր կրակոցները հնչեն բացառապես հրաձգարաններում, սակայն անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուրս պետք է պատրաստ լինի հայրենիքի պաշտպանությանը: Շնորհակալ եմ և շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին, ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ եմ մաղթում»,- ասել է ԿԳՄՍ նախարարը և վստահեցրել, որ նմանօրինակ մրցումները կրելու են շարունակական բնույթ:
Կարդացեք նաև
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակից Անահիտ Ասատրյանը, որը կանանց անհատական պայքարում զբաղեցրել է առաջին հորիզոնականը, նշել է, որ մրցումը խթանում է առողջ ապրելակերպը և բացահայտում անհատական կարողությունները. «Հրաձգությունն իմ սիրելի զբաղմունքներից է։ Կարելի է ասել՝ երազանքներիցս մեկն իրականություն դարձավ՝ հնարավորություն ունեցա մասնակցելու այսպիսի մրցման։ Ինձ համար իսկապես մեծ պատիվ է զբաղեցնել առաջին հորիզոնականը և բարձր պահել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի անունը»։
Պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցումների մրցանակակիրները
Կանանց թիմային պայքար
- ՀՀ պետական եկամուտների կոմիտե – 123 միավոր
- Հայաստանի կենտրոնական բանկ – 97 միավոր
- ՀՀ էկոնոմիկայի նախարարություն – 88 միավոր
Կանանց անհատական պայքար
- Անահիտ Ասատրյան (ՀՀ պետական եկամուտների կոմիտե) – 45 միավոր
- Արուսյակ Սարգսյան (Հայաստանի կենտրոնական բանկ) – 44 միավոր
- Մերի Տոնոյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարություն) – 44 միավոր
Տղամարդկանց թիմային պայքար
- ՀՀ պետական եկամուտների կոմիտե – 127 միավոր
- Հայաստանի կենտրոնական բանկ – 104 միավոր
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն – 100 միավոր
Տղամարդկանց անհատական պայքար
- Գրիգոր Գրիգորյան (ՀՀ Շիրակի մարզպետարան) – 47 միավոր
- Արմեն Ավետիսյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն) – 45 միավոր
- Արման Գրիգորյան (ՀՀ պետական եկամուտների կոմիտե) – 44 միավոր
Այս տարի առաջին անգամ հրաձգության հանրապետական մրցմանը մասնակցել են նաև տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները, որոնց պայքարում մրցանակակիր են դարձել.
Կանանց թիմային պայքար
- Շիրակի մարզ, Ախուրյան համայնք – 93 միավոր
- Արագածոտնի մարզ, Ոսկեվազ համայնք – 73 միավոր
- Գեղարքունիքի մարզ, Վարդենիս համայնք – 64 միավոր
Կանանց անհատական պայքար
- Մարինե Հովհաննիսյան (Վայոց ձորի մարզ, Գլաձոր համայնք) – 41 միավոր
- Մերի Կարապետյան (Արագածոտնի մարզ, Ոսկեվազ համայնք) – 39 միավոր
- Նաիրա Նահապետյան (Շիրակի մարզ, Ախուրյան համայնք) – 38 միավոր
Տղամարդկանց թիմային պայքար
- ՀՀ Տավուշի մարզ, Կողբ համայնք – 105 միավոր
- ՀՀ Տավուշի մարզ, Բերդ համայնք – 88 միավոր
- ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք – 70 միավոր
Տղամարդկանց անհատական պայքար
- Օնիկ Բալյան (ՀՀ Տավուշի մարզ, Բերդ համայնք) – 44 միավոր
- Արթուր Գիվարգիզյան (ՀՀ Վայոց ձորի մարզ, Մալիշկա համայնք) – 41 միավոր
- Գիգոլ Բարսեղյան (ՀՀ Տավուշի մարզ, Կողբ համայնք) – 36 միավոր
ՀՀ ԿԳՄՍՆ